Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Կպահե՞ն իրենց երդումը մինչև վերջ ու չեն տրվի Նիկոլի սատանայական շանտաժներին

Կպահե՞ն իրենց երդումը մինչև վերջ ու  չեն տրվի Նիկոլի սատանայական շանտաժներին
10.01.2026 | 16:12

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներսում այսպիսի պառակտումը իրականում ողբերգություն է, ինչքան էլ մարդիկ ոգևորվեն հարյուրավոր քահանաների հավատարմության երդումներով։

Մի շարք հոգևորականներ հայտարարում են Վեհափառի դեմ դուրս գալու մասին, մի քանի հարյուր հոգևորականներ էլ հակառակ հայտարարություն են անում՝ հավատարմություն հայտնելով Վեհափառին։

Նիկոլին հաջողվում է ներսից քայքայել ու պառակտել մեր 1700-ամյա ազգային եկեղեցին՝ միմյանց դեմ հանելով հոգևոր ծառայողներին։ Ամենևին էլ ուրախալի չէ, որ հոգևորականները միմյանց դեմ են դուրս եկել։ Ինչ էլ լինի վերջում, եկեղեցին է պարտվելու, որովհետև թուլացած է լինելու՝ ինչպես արտաքին աշխարհում, այնպես էլ ներսում՝ ժողովրդի հոգևոր արժեքների մեջ։

Անկեղծ ասեմ՝ հիմա, երբ բազմաթիվ հոգևորականներ իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռին ու Վեհափառին, այդ մարդկանցից քանի՞սը կպահեն իրենց երդումը մինչև վերջ ու ընթացքում չեն տրվի Նիկոլի սատանայական շանտաժներին։ Չէ՞ որ ուրացած հոգևորականներն էլ ավելի վաղ իրենց հավատարմությունը հայտնել էին Վեհափառին, բայց դրժեցին երդումը և գնացին թշնամու կողմը։ Արդյո՞ք այսօրվա երդվող հոգևորականները կպահեն երդումը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ